Այսօր՝ մարտի 27-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աբովյան ավտոճանապարհին` «Ծաղիկներ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 06 ՕՕ 816 համարանիշի եւ «Մերսեդես» մակնիշի 31 OS 128 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «Մերսեդեսի» վարորդ` 56-ամյա Ա. Օհանյանը, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն:




























