Եգիպտոսի վերաքննիչ դատարանն, այսօր՝ մարտի 27-ին, չեղյալ է հայտարարել երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի` նախկին գլխավոր դատախազ Աբդել Մահիդ Մահմուդին պաշտոնաթող անելու հրամանը: ԵԱՀ արդարադատության նախարարության դատական գործընթացին վճռվել է վերականգնել Աբդել Մահմուդին իր պաշտոնին եւ չեղյալ հայտարարել գործող գլխավոր դատախազ Տալատ Իբրահիմ Աբդալլահի նշանակումն այդ պաշտոնում:
Եգիպտոսի ղեկավարն անցյալ տարվա ընթացքում երկու անգամ ցանկացել է հեռացնել պաշտոնից Մահմուդին, երբ քրեական դատարանն արդարացրել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ժամանակաշրջանի խոշոր գործակատարների խմբին «հունվարի 25-ի հեղափոխության» դրվագի «մարտ` ուղտերի վրա» գործի շուրջ ընթացող դատաքննության շրջանակում: Անմեղ են ճանաչվել երկրի խորհրդարանի երկու պալատների նախկին ղեկավարներ Ֆաթհի Սուրուրն ու Սեֆուաթ աշ-Շերիֆը, ինչպես նաեւ 2011 թվականի փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը Թահրիր հրապարակում ընդհարումներ կազմակերպելու եւ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող 22 պատգամավոր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























