Կոնվերս Բանկի WOMEN’s CARD քարտապանների համար գործում է «Կրկնակի Կոնվերս միավորներ» բոնուսային ակցիան մինչեւ մայիսի 31-ը։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից, ակցիային կարող են մասնակցել Բանկի բոլոր WOMEN’s CARD քարտապանները:
Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ ակցիայի ավարտին անկանխիկ ամենամեծ գումարային գործարքներ իրականացրած 20 քարտապանները կպարգեւատրվեն Բանկի կողմից:
Նշված ժամանակահատվածում WOMEN’s քարտով անկանխիկ ծախսած յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց քարտապանները կստանան՝ 2 Կոնվերս Միավոր այն առեւտրային կետերից, որտեղ առկա չէ Կոնվերս Բանկի POS-տերմինալ եւ 3 Կոնվերս Միավոր այն առեւտրային կետերից, որտեղ գործում է Կոնվերս Բանկի POS-տերմինալ:
Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկի յուրաքանչյուր քարտապան, տվյալ ակցիայից անկախ, արդեն իսկ մասնակցում է «Կոնվերս միավորներ» ծրագրին: Դա նշանակում է, որ անկանխիկ կատարված յուրաքանչյուր գործարք Կոնվերս Բանկի քարտապաններին բերում է բոնուսային միավորներ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ blog.conversebank.am կայքում:




























