Գեղարքունիքի մարզում 49-ամյա Համլետ Ս.-ն եւ նրա որդու նախկին կինը ծեծել են միմյանց: Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 49-ամյա Համլետ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վիճաբանել է որդու նախկին կնոջ` Ելենա Ղ.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել է վերջինիս: 30-ամյա Ելենա Ղ.-ին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Համլետ Ս.-ի հետ վիճաբանության ընթացքում ոտքերով ու ձեռքերով հարվածել է վերջինիս:

Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Որոշումը կողմերին ուղարկվել է մարտի 27-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: