Ազգային վիճակագրական ծառայության կողմից վերջերս հրապարակված անասնաբուծության վերաբերյալ զեկույցը հակասական եզրահանգումների տեղիք է տալիս, որոնք կապված են  ընտրված ժամանակահատվածի բազայի հետ:

Անդրադառնալով ներկայացված տվյալներին` նշենք, որ 1991թ. հունվարի 1-ից մինչեւ 2013թ. հունվարի 1-ն ընկած հատվածում  խոշոր եղջրավոր անասունների գլխաքանակը հանարապետությունում  ավելացել է 3,2%-ով, կովերինը` 20,9%-ով: Սակայն դրա հետ միաժամանակ բավականին կրճատվել է խոզերի ( 53,3%-ով), ինչպես նաեւ այծերի եւ ոչխարների գլխաքանակը (43,1%-ով):

Խոշր եղջրավորներին թվի աճը կարելի է դրական գնահատել,  եթե, իհարկե, դինամիկայի ցուցանիշնդրն ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը: Սակայն տեղեկատվությունը կարծես հավաստի է` դատելով մանր եղջարավորների թվի նվազումից....

Ինչպես հայտնի է, հայրենական անասնաբուծության հիմնական խնդիրները կապված է անասնակերի, ինչպես նաեւ անասունների հիվանդությունների հետ: Ներկայումս Հայաստանում քայլեր են ձեռնարկվում հեռագնա արոտավայրերն օգտագործելու համար, որոնք երկար տարիներ չեն օգտագործվել:  Պետության կողմից խրախուսվող ֆերմերների կոպերացիաների ստեղծումը թույլ կտա առավել ռացիոնալ օգտագործել այդ արոտավայրերը:   

Ինչ վերաբարում է հիվանդություններին, ապա դրանք  ճակատագրական հաջորդականությամբ կրկնվում են: Հիշեցնենք, որ տարիներ առաջ խոզերի թվաքանակը կրճատվել էր աֆրիկյան ժանտախտի պատճառով, ինչն ակնհայտ երեւում է ստորեւ ներկայացվող գծապատկերից:

 

Եթե վերցնենք, օրինակ,  2006թ. տվյալները,  ապա ընդհանուր առմամբ անասնաբուծության զարգացումը կարելի է հուսադրող համարել: Այդ տարվա մակարդակը ընթացիկ տարվա սկզբին գերազանցվել է բոլոր տնային կենդանիների գծով:

Հետազոտվող ժամանակահատվածում խոզերի գլխաքանական աճել է  5,5%-ով:  Բավականին բարձր` 14,1% աճ է արձանագրվել ոչխարների եւ այծերի մասով: Խոշոր եղջրավոր անասունների գլխաքանակը  գծապատկերում նշված ժամանակահատվածում  աճել է 11,6%-ով, սակայն կովերի մասով այդ ցուցանիշը մի փոքր համեստ էր`  2,1%: Ինչպես հայտնի է, ներկայումս  խնդիր է դրված մինչեւ 2020թ. հանրապետության շուկան ապահովել տեղական տավարի մսով:

Առայժմ դժվար է կանխատեսել այդ գործընթացի ընթացքը, սակայն խոշոր եղջրավոր անասունների գլխաքանակի դինամիկայի միտումները վերջին երկու տարում հույսեր են ներշնչում նման հավակնոտ նպատակի հասնելու առումով:

Ալբերտ Խաչատրյան