Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանի երդմնակալության ԱԺ հատուկ նիստին կմասնակցեն միայն ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացառել է իրենց խմբակցության մասնակցությունը երդմնակալության արարողությանը: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն թեեւ հայտարարում են` առայժմ չունեն որոշում, սակայն նրանք եւս հակված են բոյկոտելու այդ միջոցառումը:
Իսկ «Ժառանգություն» խմբակցությունն այդ օրն անցկացնելու է Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը Ազատության հրապարակում:




























