Ռուսաստանի Կեմերովո մարզի «Օսիննիկովսկայա» հանքահորում հայտնաբերել են չորս կորած հանքափորներից մեկի մարմինը: 48-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է մարտի 28-ի առավոտյան: Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը, սկսվել է ինքնության ճանաչման գործընթացը: Մնացած հանքագործների որոնումները շարունակվում են:
«Յուժկուզբասուգոլ» ընկերության պատկանող «Օսիննիկովսկայա» հանքահորում վթարը տեղի էր ունեցել մարտի 26-ի երեկոյան, հայտնում է rbc-ն: Փլվել էր 10 մ-անոց սյունը, որի հետեւանքով 34 հազար խմ ջուրը դուրս էր հորդել գործող լեռնահանք: Երեք բանվորներ աննշան վնասվածքներ էին ստացել:
«Օսիննիկովսկայա» հանքում հայտնաբերել են չորս կորած հանքափորներից մեկի մարմինը
Հասանելի է
русскийՏեղադրություն




























