Հայաստանի Հանրապետության կառավարությունը կնախաձեռնի հանրային լսումներ ՀՀ Ազգային Ժողովում՝ ընդերքի վերաբերյալ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր՝ մարտի 28-ին ՀՀ կառավարության նիստում նման առաջարկ արեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Վերջինս, բնականաբար, չմերժեց վարչապետի առաջարկը;

Ըստ Տ. Սարգսյանի՝ հրապարակավ հնչում են առաջարկներ՝ արդյոք կառավարությունը տիրապետո՞ւմ է ընդերքին, արդյոք ճի՞շտ է օգտագործվում ընդերքը, կա՞ն այլ ռեզերվներ: Ըստ Տ. Սարգսյանի՝ հաճախ այդ հարցադրումները կատարվում են ընդդեմ կառավարության մեղադրանքի ձեւով:

«Պետք է հանրությանը բոլոր պատասխանները տանք, առավել եւս որ ընդունել ենք նոր օրենք ընդերքի մասին»,- ասաց Տ. Սարգսյանը: