Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու: Այս մասին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու հարցը:
«Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու կոնկրետ հարց չկա: Լինելու է գործադիր մարմնի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ քննարկումներ են լինելու նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված:




























