Այսօր՝ մարտի 28-ին, ժամը 00.03-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշ թաղամասի 35-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանգում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարար ջոկատը:

Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» եւ «1-03» ծառայությունները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով բացվել է դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 72-ամյա Վեներա Ա.-ի դին: