«Ազատ դեմոկրատների»  եւ «Ժառանգության» հարաբերությունները խզված չեն, երկու անձերի միջեւ կա խնդիր, բայյց զղջալ այն առումով, որ մաս չենք կազմում այդ ձայներին, շատ կոնյուկտուրային մոտեցում կլինի: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նշեց, որ մեկ-մեկ այցելում է Րաֆֆի Հովհաննիսյանին: Ալեքսանդր Արզումանյանի խոսքով՝ մարդիկ կան, որոնք  գնում են եւ փորձում հարթակում երեւալ, իսկ ինքը նախընտրում է պրոցեսներին մասնակցել շատ ավելի պասիվ։

Նա նշեց, որ այս պահին գնդակը Սերժ Սարգսյանի դաշտում է, երկու կողմերն էլ ընտրել են երկխոսության ճանապարհը: «Լավ կլինի, որ մինչեւ ապրիլի 9–ը կողմերը կարողանան գոնե ճանապարհային քարտեզ ձեւավորել: Այսօր Հայաստանը պետք է գնա շատ ռադիկալ փոփոխությունների»,- նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝  ստվերային կառավարության մասին խոսակցություններն իր համար հասկանալի չեն: «Բանակցություններին գնալիս մինիմալ նշաձող դնելը, չեմ կարծում, որ բանակցային տեխնիկայի առումով ճիշտ է, ճաշակի հարց է: Այդ հարցը քննարկելու են երկու անձինք Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը: