Տիգրան Սարգսյանը, եթե ունենա  գործելու ազատություն, անկախ լինի ստեղծված օլիգարխիկ համակարգից,  ապա կարող է  շարունակել պաշտոնավարել: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա կարծիքով՝ Տիգրան Սարգսյանը  բավականին ազատական մոտեցումներ ունի, պետք է թույլ տալ, որ վարչապետը կարողանա իրականացնել ռեֆորմները, այդ պարագայում անձը էական չէ, համակարգն է սխալ:

«Չկա քաղաքական կամք իրականացնելու ռեֆորմներ, ինչ արվում է, արվում է պարտնյորների դրդումով: Վինտիկների նման բան է, եթե մեխանիմզը սխալ է գործում, անձը փոխելիս որեւէ բան չի փոխի»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նշեց, որ չեզոք է վերաբերում է վարչապետի փոփոխությանը: