Ռուսաստանի ՊՆ գույքային հարաբերությունների բաժնի նախկին պետ Եվգենյա Վասիլեւային նոր մեղադրանք է ներկայացվել՝ «Հատուկ շինարարության պետական նախագծային 31 ինստիտուտ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը նվազեցված գնով իրացնելու համար: Վնասի ընդհանուր ծավալը կազմել  է  190 մլն ռուբլի: 

Ընկերության բաժնետոմսերի 70%-ը գնել է  «ՎիտաՓրոջեքթ»-ը, որն այդ պահին վերահսկում էր Վասիլեւան, իսկ 30% -ը՝ «Սոսնովոբորէլեկտրոմոնտաժ» ԲԲԸ-ն,  որը պատկանում էր «ՏԻՏԱՆ-2» շինարարական հոլդինգին: Այդ ժամանակ հոլդինգի սեփականատերերից էին պաշտպանության նախկին փոխնախարար Գրիգորի Նագինսկիի դուստրն ու կինը, հայտնում է Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ՊՆ գույքային հարաբերությունների բաժնի նախկին պետ Եվգենյա Վասիլեւան ներգրավված է «Օբորոնսերվիս»-ի խոշոր յուրացումների գործում: