Մարտի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 40-ամյա Սերյոժա Ն.-ին, ով 1997 թ. ապրիլի 21-ից ՌԴ Սմոլենսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Սերյոժա Ն.-ն ձերբակալված է: