Մարտի 27-ին, ժամը 16.30-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի օղակաձեւ խաչմերուկում իրար են բախվել «Զիլ», «Ֆորդ-Տրանզիտ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























