Մարտի 27-ին, ժամը 02.00-ին, «Կիա Սերատո» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Թումանյան փողոցի թիվ 21/1 շենքի մոտ բախվել է BYD մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ ճամփեզրյա ծառին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Կիա Սերատո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























