Առավել իրատեսական է, որ ընդունելի առաջարկություններով հանդես գա Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, քան՝ Ազգային ժողովը կհամաձայնի ԱԺ արտահերթ նիստ հրավիրել ներքաղաքական վիճակը քննարկելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսիում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրսյանը:

Մարտիրոսյանի խոսքով՝ խորհրդարանից չարժե գործուն քայլեր սպասել այդ ուղղությամբ: «Ազգային ժողովը շատ ցածր վարկանիշ ունի ժողովրդի շրջանում, որը պարզապես չի վստահում խորհրդարանին»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես են իրենք մտադիր աջակցել իշխող ՀՀԿ երիտասարդ թեւին, որի մասին նախկինում հայտարարել էին, Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք ծանոթ ենք երկրի քաղաքական դաշտին, մենք տեղեկություն ունենք ներքին քաղաքականության վերաբերյալ նրանց դիրքորոշման մասին»: Միաժամանակ, Մարտիրոսյանը հրաժարվեց հրապարակել այն երիտասարդ հանրապետականների անունները, ովքեր, իր կարծիքով, կիսում են իրեն ցդիրքորոշումն ու տեսակետները:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am