Կան որոշակի խնդիրներ, որոնց Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարողացել է հաջող լուծում տալ, սակայն շատ խնդիրներ շարունակում են անհանգստացնել քաղաքի բնակչությանը: Այդ մասին այսօր՝ մարտի 28-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ գնահատելով մայրաքաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունը: 

«Շատ դժվար է կայանալ քաղաքապետի դերում կամ պաշտոնում եւ լիարժեք կատարել պարտականությունները: Հասկանալի է, որ գոյություն ունեցող բոլոր խնդիրները ոչ ոք միանգամից չի կարող լուծել», - նշել է Մկրտիչ Մինասյանը:  Ըստ նրա՝ երբեմն նույնիսկ քաղաքապետերն են անզոր օրենքի խախտումների առաջ. «Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն անարդարության դեմ պայքարի ճիշտ ուղի է ընտրել», - հավելել է ճարտարապետը՝ կոչ անելով առաջադրված նպատակներին հասնել ակտիվ քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով: