Հերթական աշխարհացունց առաջարկն է ստացվել Ադրբեջանի «խելացի» ուղեղներից: Խորապես մտահոգված լինելով տարածաշրջանում ատոմակայանի գոյությամբ, ադրբեջանցի «ակադեմիկոսն» առաջարկել է ստուգել կայանի ամրությունը` երկրաշարժ սարքելով:
Այդ արտառոց գաղափարը հնչեցրել է Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը, հայտնում է APA-ն:
«Մենք վստահում ենք միջազգային մասնագետների կողմից Մեծամորի ատոմակայանում արված թեսթերին եւ չենք կասկածում, բայց թող միջազգային մակարդակի որեւէ գիտնական ասի` կդիմանա՞ ռեակտորը 9 բալանոց երկրաշարժին: Մեր պահանջները դրա մեջ են»,- ասել է վայ-գիտնականը: Հարցը, թե ինչ կլինի, եթե ռեակտորը ենթարկվի գնդակոծման, գիտնականը շրջանցել է: Շնորհակալություն, որ դեռ չի առաջարկել գնդակոծել ատոմայանը եւ տեսնել, թե դրանից ինչ կստացվի:
Հայկական ատոմակայանի հարցը իզուր չէ, որ սկսել է պարբերաբար «հուզել» հարեւան պետությանը: Ադրբեջանը փորձումէ այդկերպ ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա եւ քաղաքական ու տնտեսական դիվիդենտներ շահել:




























