Այսօր՝ մարտի 28-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացած՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող Հայկ Մարտիրոսյանը թեեւ հրապարակեց Սուրենյանցի նկատմամբ նոր մեղադրանք առաջադրելու մասին մարտի 4-ի որոշումը, սակայն դա չխանգարեց, որ նոր մեղադրանքով գործը վերսկսվի եւ դատարանն ավարտի նոր դատաքննությունը, հաղորդում է «Aravot.am»-ը:
Դատավոր Արմեն Խաչատրյանը քիչ առաջ հրապարակեց քրեական գործը կարճելու եւ քրեական հետապնդումը Սուրեն Սուրենյանցի նկատմամբ դադարեցնելու մասին: Հիմքում դրվեց այն, որ տուժող Գրիգոր Ղասաբյանի հետ Ս. Սուրենյանցը հաշտվել էր եւ վճարել դատաքննության փուլում վերադարձրել էր «խարդախությամբ, հափշտակելու դիտավորությամբ» Գրիգոր Ղասաբյանի 508.000 ՀՀ դրամը:
Ի դեպ, Սուրենյանցը դատարանում հայտնեց, որ ինքը հափշտակելու դիտավորություն չի ունեցել, այլ պարտքով գումար է վերցրել Գ. Ղասաբյանից




























