Ռուսաստանի Վոլոգոդյան մարզում վթարի է ենթարկվել Պետերբուրգի մանկատան սաներով լի ավտոբուսը, որի հետեւանքով զոհվել է 6, վիրավորվել 18 մարդ:
Ռուսաստանի ԱԻՆ-ի մարզային վարչության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Վոլոգդա-Նոր Լադոգա մայրուղում, Չերեպովեցից 24 կմ հեռավորության վրա: Միմյանց են բախվել երեխաներին տեղափոխող Nissan մակնիշի ավտոբուսն ու մեծ բեռնատարը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Զոհվել է 6 մարդ, բոլորն էլ՝ մեծահասակներ: Տուժել է 18 մարդ, այդ թվում 14 երեխա: ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ 12 վիրավորների վիճակը ծանր է:




























