Խախտման համար Ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման, «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանին եւ նրան ճանաչելով ակտ չի գրել: Այս մասին, այսօր` մարտի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց ինքը՝ Տիգրան Խզմալյանն ու շարունակեց. «Ոստիկանությն աշախատակիցն սկսեց արձանագրություն գրել, հետո հարցրեց, «Դուք այն մարդն եք, որ խոսում եք եւ գրո՞ւմ»: Ասացի. «Այո, բայց դա ինչ կապ ունի սրա հետ»: Սպան փակեց արձանագրության թերթիկն ու ասաց. «Գնացեք եւ խնդրում եմ արեք այն, ինչ անում եք եւ գրում: Մենակ արեք»: Դա ոստիկանության մայորն էր ասում: Ես պնդեցի, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են, բայց նա համառեց եւ ասաց, որ այս անգամ հրապարակից մի փախեք եւ տուն գնացեք»:
Խզմալյանի խոսքով՝ սա մի օրինակ է, որ այն սյունը, որի վրա պետք է հենվի համակարգը, այլեւս չկա: «Այնպես որ, մի առաջնորդվեք ապրիլի 9-ով: Դրանից հետո ոչ մի հարց չի լուծվում: Երդվի, թե չերդվի Սերժ Սարգսյանը, դա նույնքան անէական է, որքան այն խնդիրը, թե քանի տոկոս նկարեց նա իր համար»,-ամփոփեց Խզմալյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























