Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ սիրիացի փախստականների միջեւ: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:
Hurriyet-ը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սուլեյման Սահ ճամբարում սիրիացի փախստականների կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ, տուժել է մի քանի մարդ:
Բախման պատճառ է դարձել ճամբարի վատ կենսապայմանների դեմ փախստականների բողոքը, իսկ բողոքի անմիջական առիթ է դարձել վրաններից մեկում անսարք էլեկտրագեներատորի պատճառով բռնկված հրդեհը:
Նշենք, որ սիրիական ճգնաժամի սկզբում Թուրքիան հրահրում էր փախստականների հոսքերի առաջացումը, սակայն հենց փախստականները հայտնվեցին իր տարածքում, սկսեց բացահայտ ագրեսիայի վերածված անհանգստություն ցուցաբերել:




























