Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մարտի 28-ին, այցելել է Հադրութ քաղաք եւ մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հադրութում լուրջ աշխատանք է իրականացվել: Բակո Սահակյանի խոսքով՝ շրջանում դեռեւս առկա են լուծում պահանջող հիմնախնդիրներ, որոնց ուղղությամբ նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ:
Հաշվետու նիստին մասնակցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:




























