«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 28-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 418,85 դրամ; Երեկվա ռեկորդից հետո դոլարի փոխարժեքը նվազել է 0,22%-ով կամ 0,90 կետով:
Բորսայում այսօր վաճառվել է 6,95 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում ու վաճառվում է 417-420 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն սակարկվում է 1.28 դոլարի մակարդակին մոտ: Իտալիայում քաղաքական անորոշությունը դեռ պահպանվում է, քանի որ ձախակենտրոն կոալիցիայի ղեկավար Պիեռ Բերսանին չի կարողացել կառավարություն ձեւավորել: Իսկ դա ներդրողների մոտ անվստահություն է առաջացնում եվրոյի նկատմամբ; Եվրոյին «օգնել է» այն տեղեկատվությունը, որ Գերմանիայում փետրվարին մեծածախ առեւտրի ծավալները մեծացել են:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 30,9962 ռուբլի: Դոլարը զգալի թանկացել է ռուբլու նկատմամբ:




























