ԱՄՆ նախագահ Օբամայի՝ Իսրայելի կատարած այցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հեռախոսազրույցից հետո Էրդողանի հայտարարությանը, թե առաջիկա շաբաթ ցանկանում է այցելել Գազայի հատված, արձագանքել են Պաղեստինի իշխանությունները։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Aksam-ը՝ վկայակոչելով իսրայելական Jerusalem Post-ին, Պաղեստինի իշխանության ներկայացուցիչներից մեկը, ում անունը չի հայտնվում, նշել է, թե իրենք դեմ են, որ Էրդողանը այցելի Գազա։ Պաղեստինցի պաշտոնյան հայտնել է, թե Համասը պաղեստինցիների համար օրինական ներկայացուցիչ չի համարվում, իսկ Էրդողանի այցը կխթանի պաղեստինցիների միջեւ բաժանումը։
Նշենք, որ նախկինում Թունիսի վարչապետը եւս ցանկացել էր այցելել Գազա, սակայն ճնշումների հետեւանքով չեղյալ էր հայտարարել այցը։




























