Երեկ՝ մարտի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Պարզվել է՝ որ տոմսերը կեղծ են եղել: Երեւան Մոսկվա չվերթի երկու ուղեւոր՝ մայր ու աղջիկ, երբ տոմսերը ձեռքին մոտեցել են ադմինիստրացիային, այնտեղից հայտնել են, որ իրենք գրանցված չեն: Տեղում պարզվել է, որ տոմսերը կեղծ են եղել:

Ըստ ուղեւորների տվյալների, այդ տոմսերը գնել են մարտի 12-ին Կորյունի փողոցից՝ բժշկական ուսումանարանի հարակից տարածքում գտնվող ավիատոմսի վաճառքի կետից: Թե կոնկրետ ումից եւ քանի կեղծ տոմսի բացահայտման դեպք է գրանցվել, NEWS.am–ը փորձեց ճշտել ոստիկանությունից, որտեղից հայտնել են, որ նման միջադեպ արձանագրվել է: Ներկայումս քննություն է կատարվում հանգամանքները պարզվում են:

Նշենք, որ դեռ հայտնաբերված չի վաճառողը: Ըստ ուղեւորների՝ նա կին է եղել: Ոստիկանությունից հավաստիացրել են, որ միջոցառումներ են ձեռնարկվում տոմսերը վաճառողի անձը պարզելու ու նրան հայտնաբերելու ուղղությամբ: