Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Արթուր Հովհաննիսյանը, խանդի հողի վրա, մեքենայի սրահում ծեծել է իր չորս տարվա սիրուհուն: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 30-ամյա Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար իր վարած ավտոմեքենայի սրահում, ընկերուհու Լ.Վ-ի հետ խանդի հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում, ձեռքերով հարվածել է նրա գլխին, մարմնի տարբեր մասերին պատճառելով ֆիզիկական ցավ:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արթուր Հովհաննիսյանն իրեն մեղավոր է ճանաչեց լիովին հրաժարվել ցուցմունք տալուց, պնդել է նախաքննական ցուցմունքը, ըստ որի Լ. Վ-ն շուրջ չորս տարի իր սիրուհին է եղել:

Նա նշել է, որ Լ. Վ.-ն բնավորությամբ խիստ խանդոտ է, ամեն անգամ որեւէ աղջկա զանգի պատճառով խանդել է իրեն եւ վիճաբանություն սարքել։ Այդ օրը Լ. Վ.-ն վերադարձել է Երեւանից եւ պայմանավորվածության համաձայն, Արթուրը նրան դիմավորել է Գյումրիի «Ստամբուլ» կոչվող շուկայի մոտ, նստել իր վարած «Սերսեդես-Բենց С 180» մակնիշի ավտոմեքենան եւ միասին զրուցելով գնացել են Անի թաղամասում Լ. Վ.-ի տան ուղղությամբ։ Ճանապարհին Լ. Վ.-ն Արթուրից պահանջել է տալ այն աղջկա հեռախոսահամարը, ում հետ նախորդ օրը ինքը խոսել է, սակայն նա պատասխանել է, որ համարը ջնջվել է։  Դա զայրացրել է Լ. Վ.-ին եւ նրանց միջեւ վիճաբանություն է ծագել։

Երբ հասել են Գյումրիի Սախորովի հրապարակ, Արթուրը չի ցանկացել Լ. Վ.-ին տուն տանել, քանի որ նա խիստ հուզված է եղել, այդ պատճառով հետ է վերադարձել, ընթացել Երեւանյան խճուղու ուղղությամբ։ ճանապարհին նա փորձել է հանգստացնել ընկերուհուն, սակայն վերջինս շարունակել է խանդի հողի վրա առաջացած վիճաբանությունը։ Երբ հասել են Երեւանյան խճուղում գտնվող «Ստրոմմաշինա» գործարանի մոտ, Արթուրը զայրացած ձեռքով հարվածել է Լ.Վ.-ի դեմքին, որից հետո վերջինս իջել է մեքենայից, նստել 22 համարի երթուղային միկրոավտոբուսը եւ գնացել։ Արթուրը բազմիցս փորձել է հաշտվել ընկերուհու հետ, քանի որ զղջացել է իր կատարած արարքի համար եւ հայցել է նրա ներողամտությունը, սակայն վերջինս չի հաշտվել։

Տուժող Լ.Վ-ն, իր հերթին, ցուցմունքում նշել է, որ Արթուր Հովհաննիսյանի հետ շուրջ երեք տարի ընկերություն են արել։ Նա պնդել է Արթուրի պատմածի ճիշտ հակառակը, որ մեքենայի սրահում Արթուրը պահանջել է ցույց տալ հեռախոսը, պարզելու համար, թե ինքը նախորդ օրն ում հետ է խոսել, խանդելով իրեն ուրիշ տղամարդու հետ կապ ունենալու մեջ։ Ինքը հրաժարվել է հեռախոսը տալուց եւ խանդի հողի վրա իրենց միջեւ վիճաբանություն է ծագել։ Երբ հասել են Սախարովի հրապարակ, Արթուրը ավտոմեքենան շրջել եւ վարել է Երեւանյան խճուղու ուղղությամբ։

Ըստ Լ. Վ-ի՝ մեքենայի ընթացքի ժամանակ Արթուրն իրեն ծեծի է ենթարկել, ձեռքերով հարվածել է իր գլխին, մարմնի տարբեր մասերին՝ պատճառել ֆիզիկական ցավ։

Մարմնական վնասվածքներ չի ստացել այն պատճառով, որ պաշտպանվել է։ Երբ հասել են Երեւանյան խճուղու «Ստրոմմաշինա» գործարանի մոտ, Արթուրը կանգնեցրել է ավտոմեքենան, ինքը իջել է, վազելով գնացել է երթուղայինների կանգառ եւ վերադարձել տուն։

Հաջորդ օրը Լ. Վ.-ն գնացել է ոստիկանություն եւ դեպքի մասին հաղորդում տվել: Քննելով գործը դատարանը վճռել է Արթուր Հովհաննիսյանին հանցավոր է ճանաչել ՀՀ քր. օր-ի 118 հոդվածով` ծեծ նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրան դատապարտել տուգանքի սահմանված նվազագույն աշխատավարձի՝ 60 հազար դրամի չափով: