Հայաստանում ռուսական ռազմակայանի զենիթային ստորաբաժանումները դաշտային պարապմունքներ են անցկացնում: Այն սկսվել է դեպի լեռնային բարձրադիր «Ալագյազ» ուսումնամարզական կենտրոն 100 կմ-անոց երթով: 

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ պարապմունքների ընթացքում իրականացվելու է մարտական հաշվարկների համակարգում՝ մարտավարական, տեխնիկական, հատուկ, ինժեներական եւ ռազմաբժշկական հարցերի մշակմամբ:

Դաշտային պարապմունքների ընթացքում զենիթայինները կմշակեն զորքերի եւ կենսական օբյեկտների պաշտպանության հարցեր, պայմանական հակառակորդի օդային հարձակման հարվածներին հակահարված: «Շիլկա» զենիթային ինքնագնացից ստուգողական վարժությունների ընթացքում զինծառայողները կիրականացնեն կրակոցներ օդային, ցամաքային եւ շարժվող թիրախների ուղղությամբ՝ առավելագույնս մարտականին մոտեցված պայմաններում: 

Պարապմունքները կտեւեն մեկ ամիս եւ կավարտվեն  Կրասնոդարի երկրամասում՝ սովորական սպառազինությամբ ռազմական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններով:

Զորավարժությունների շրջանակներում զենիթայինները կմշակեն լեռնային տեղանքում պաշտպանական մարտի խնդիրները՝ թշնամու կողմից գերշեշտակի զենքի եւ ռադիոէլեկտրոնային ճնշում կիրառելու պայմաններում: Պարապմունքներին մասնակցում է 150 մարդ, սպառազինության եւ ռազմական տեխնկայի 30 միավոր: