Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում դատարան է ուղարկվել նախկին ամուսնու սպանության մեջ մեղադրվող կնոջ գործը: Մեղադրյալ կինն անմեղսունակ է ճանաչվել եւ հիմա դատարանը պետք է նրան պարտադիր բուժման ուղարկելու վերաբերյալ որոշում կայացնի:

«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի փոխանցմամբ՝ 26-ամյա մեղադրյալ կինը եւ նրա 35-ամյա ամուսինը շարունակել են միասին ապրել եւ դաստիարակել իրենց երեխաներին, թեեւ ամուսնալուծված են եղել:

Քննության տվյալներով՝ 2012-ի հունիսի 30-ի տվյալներով՝ նրանց միջեւ կոնֆլիկտ է ծագել՝ ամուսնու չլվացվելու պատճառով: Վիճաբանության ժամանակ կինը արդուկով երկու անգամ հարվածել է ամուսնու գլխին եւ խեղդել պարանով: Դրանից հետո, նա մասնատեկ է ամուսնու մարմինը եւ նետել անտառի տարբեր հատվածներում:

Ամուսնու մարմնի մասերը հայտնաբերվել են դեպքից մեկ օր անց: