«Օսինիկովսկայա» հանքում տեղի ժամանակով առավոտյան  ժ. 11։00-ին (մոսկովյան ժամանակով` 7.30): հայտնաբերվել է երկրորդ հանքափորի մարմինը։ Այն հայտնաբերվել էր նույն տեղում, որտեղ  անհետ կորածներից եւս մեկի մարմինն էր գտնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ արտակարգ պատահարը տեղի էր ունեցել մարտի 26-ին. ջուրը սկսել էր լցվել հանք: Դեպքի պահին գետնի տակ 143 մարդ էր գտնվել, որոնցից 139-ը դուրս էին եկել: Զոհվածներից մեկի մարմինը հայտնաբերվել էր մարտի 28-ի առավոտյան, մյուս երկուսի ճակատագրերն անհայտ են: