Մարտի 27-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ 15-րդ թաղամասում գտնվող սուպերմարկետից գողություն է կատարվել եւ իրենք գողին բռնել են:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 57-ամյա Լեւոն Խ.-ն եւ 50-ամյա Օքսեն Մ.-ն ժամը 17.30-ին սուպերմարկետից փորձել են գողանալ երկու շիշ կոնյակ, սակայն գողությունը կանխվել է սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաեւ, որ այդ նույն անձինք մարտի 25-ին նույն խանութից գողացել են 2 շիշ վիսկի:
Լեւոն Խ.-ն եւ Օքսեն Մ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:




























