Մարտի 27-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի եւ Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշատի բաժին բերման են ենթարկել 32-ամյա Էդվարդ Մ.-ին եւ 32-ամյա Աշոտ Բ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Էդվարդ Մ.-ն խոստովանել է, որ մարտի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աշոտ Բ.-ի եւ 29-ամյա Արթուր Բ.-ի հետ Աշոտ Բ.-ի «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով եկել են Արտաշատ քաղաք, որտեղ Արթուր Բ.-ն Մարքսի փողոցի 16 շենքի բնակարաններից մեկի դուռը բանալիով բացելով՝ մտել է ներս եւ ոչինչ չգողանալով` դուրս եկել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժին:


























