Ոստիկանության Հրազդանի բաժնի եւ Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները մարտի 28-ին, ժամը 11.30-ին, Մեղրաձոր գյուղից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Թոռնիկ Վ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունվարի 11-ից ՌԴ Սանկտ-Պետերբուրգի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: