Մարտի 28-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «ԲԻԴ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ձորափի փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա  մի քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով` վարորդի ուղեկցությամբ, դիմել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: