Երեւանի ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները նորից հիշեցին ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին: Այս մասին այսօր` մարտի 29-ին, մամուլի ասուլիսում նշեց նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս, թե իշխանությունները ումից են վախենում: Միաժամանակ, Արամ Հարությունյանը հույս ունի, որ ընդդիմությունը կքաղաքականացնի այդ ընտրությունները եւ, եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, համոզված է, որ կունենան հաջողություն: Ավելին` դրանից հետո ընդդիմությունը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը:
«Բայց շատ բան կախված է Րաֆֆի Հովհաննիսյանից: Մենք հո ոստիկան չե՞նք, որ վերցնենք այդտեղից (Ազատության հրապարակից-խմբ) նրան հանենք»,- ասաց Արամ Հարությունյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























