Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհակալ է խորհրդարանականներից վստահության համար, սակայն ոչնչով պարտավորված չէ նրանց առջեւ: Այս մասին նա հայտարարել է այսօր` մարտի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:
Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրել է, որ Հայաստանի օմբուդսմենն այժմ ընտրվում է խորհրդարանի կողմից եւ չի նշանակվում նախագահի կողմից: Եթե ինչ-որ մեկը դժգոհ է իմ աշխատանքից, այդ հարցը եւս քննարկվելու է խորհրդարանում, ասել է Անդրեասյանն` ավելացնելով, որ իշխող Հայաստանի հանրապետական կոսակցության ներկայացուցիչներից ոմանք արտահայտվում են նման ոգով: «Մենք հարգանքով ենք մոտենում քննադատություններին, բայց ունենք մեր կարծիքը: Ես կոալիցիոն կադր եմ»,- ասել է օմբուդսմենը` նշելով, որ ինքն ընտրվել է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչների կողմից: «Ես իմ աշխատանքային առաջին օրվանից ասել եմ եւ այժմ էլ կրկնում եմ` ես շնորհակալ եմ վստահության համար, բայց ոչնչով պարտական չեմ: Ես այստեղ եմ` կատարելու այն աշխատանքները, որոնց համար ինձ ընտրել են»,- ընդգծել է Կարեն Անդրեասյանը:
Նշենք, որ այս հարցը թելադրվել է մի քանի տարի առաջ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից` Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի հասցեին հնչած` «Սա իմ ամենավատ կադրերից մեկն է», հայտարարությամբ:




























