Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հերթական անգամ քննադատել է դատական դեպարտամենտի աշխատանքը: Մարտի 29-ին կայացած ասուլիսում, որը նվիրված էր 2012թ. զեկույցի հրապարակմանը, մարդու իրավունքների պաշտպանը թվել է այն պետական մարմինները, որոնք դրական կամ բացասական են արձագանքել իր քննադատություններին:

Անդրեասյանի խոսքով, ոստիկանության, առողջապահության եւ սոցապ նախարարությունների արձագանքը կարելի է օրինակելի համարել: «Կա ձգտում քննարկելու խնդիրը, լուծելու այն: Դա հուսադրում է»,- նշել է նա: Դրական միտումների թվում օմբուդսմենը նշել է առաջընթացը վարչարարությանմեջ:  Այդ իմաստով լավագույն դարձել է Անշարժ գույքի պետական կոմիտեն:

Մի շարք այլ գերատեսչությունների արձագանքը, ընդհակառակը, հիասթափեցնում է: Դրանց թվում առաջատարը, ինչպես եւ սպասելի էր, դատական դեպարտամենտն էր: «Ամենաամոթալի արձագանքը»,- գնահատեց օմբուդսմենը` հավելելով, որ տվյալ կառույցը իր արձագանքով փորձում է մոլորության մեջ գցել ոչ պրոֆեսիոնալներին, որպիսիք են շարքային քաղաքացիները, եւ դա հիմք է տալիս կարծելու, որ իրավիճակն ավելի վատ է, քան ենթադրվում էր. «Հետազոտությունների տվյալներով, բնակչության 70 տոկոսը չի վստահում դատական համակարգին: Այդ կառույցի բուռն արձագանքը ավելի է նվազեցնում վստահությունը նրանց նկատմամբ»:

Դատական դեպարտամենտին հաջորդում է արդարադատության նախարարությունը, ընդ որում` օգտագործվում են մանիպուլացման նույն մեթոդիկան: Եռյակը եզրափակում են տնտեսական մրցակցության եւ պետական եկամուտների կոմիտեները:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am