Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել «Աշխատանքի հերոս» կոչումը վերականգնելու առաջարկությանը: Այս նախաձեռնությունը կարող է կյանքի կոչվել արդեն այս տարեվերջին, խոստացել է Պուտինը՝ հանդես գալով այսօր՝ մարտի 29-ին, Դոնի Ռոստովում «Համառուսական ժողովրդական ճակատի» կոնֆերանսում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մեզ մոտ՝ Խորհրդային միությունում եղել է «Սոցիալիստական աշխատանքի հերոս» կոչումը եւ, ընդհանուր առմամբ, դա, իմ կարծիքով, իրեն արդարացել է»,-ասել է նա:

Պուտինը նաեւ նշել է, որ իրեն հայտնի է, որ դա «ոչ միայն այն մարդկանց դիրքորոշումն է, ովքեր հաստոցի դիմաց են կանգնում, ինչ-որ բան իրենց ձեռքով ու ուղեղով են անում, այլեւ առաջատար արհմիութենական միավորման դիրքորոշումըն է»:
«Ես ձեզ հետ համաձայն եմ ու ոչ միայն համաձայն եմ: Կարծում եմ, որ ձեր առաջարկները կիրականացվեն այսօր մինչեւ օրվա վերջը»,-ասել է ՌԴ նախագահը: