Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «մանրադիտակի տակ» է պահելու է Վճռաբեկ դատարան աշխատանքը: Իր խոստումը մարդու իրավունքների պաշտպանը տվել է մարտի 29-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նման զգոն վերաբերմունքի պատճառը դատական համակարգի բուռն արձագանքն էր օմբուդսմենի հնչեցրած քննադատություններին: Ըստ օմբուդսմենի, հենց դատական ատյաններն են առաջատարը քաղաքացիների անվստահության հարցում: Կարեն Անդրեասյանը հիշեցրել է, որ օմբուդսմենի գրասենյակը իրավունք չունի միջամտել ընթացիկ դատական գործերին եւ չի պատրաստվւոմ խախտել օրենքը: Նրա խոսքով, երկու աշխատակից են առանձնացրել, որոնք հետեւելու են բոլոր ավարտված գործերին` նախքան դրանց Եվրադատարան ներկայացնելը: Մեկ աշխատակից էլ հետեւելու է Տնտեսական մրցակցության պաշտպանության եւ պետեկամուտների կոմիտեների աշխատանքին, որոնք եւս աչքի էին ընկել բացասական արձագանքներով:

Կարեն Անդրեասյանը նաեւ պարզաբանել է «Դիֆենս» ընկերության հետ իր ունեցած կապը: Նրա խոսքով, օմբուդսմեն նշանակվելուց հետո օտարել է իր մասնաբաժինը այլ պետության քաղաքացու, ում անունը հրաժարվեց հայտնել: Կարեն Անդրեասյանի խոսքով, ներկայումս ընկերությունն ընդհանրապես չի գործում: