2012 թվականին Հայաստանը ողջ ԱՊՀ տարածքում առաջին տեղն է զբաղեցրել անասունների գլխաքանակի աճի տեմպով: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության  կենդանապահության եւ կենդանաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:

«Նախորդ տարին շատ հաջող էր մեր անասնապահության համար եւ այս տարի մսի պակաս կամ մսի գնի թանկացում չենք սպասում, այդ թվում՝ ամռանը»,-ասել է նա:

«Ինչպես տեսնում եք, զգալիորեն նվազել են ոչխարի մսի գները, որոնք մի քանի տարի առաջ հասել էին մինչեւ կիլոգրամը 4 հազար դրամի: Սակայն արդյունավետ տնտեսվարության դեպքում մենք կարող ենք անասնագլխաքանակը մեծացնել 2-2,5 անգամ: մենք ճիշտ ուղու վրա ենք եւ ոչխարի մսի գնի նվազեցումը դրա վկայություններից մեկն է»,-ամփոփել է Հովհաննիսյանը: