Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների ֆորումին:
Ենթադրվում է, որ Լավրովը ապրիլի 12-ին ելույթ կունենա ֆորումի բացման արարողությանը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում, ապրիլի 11-13-ին տեղի կունենա Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտների համաշխարհային ֆորումը: Այնտեղ ելույթ կունենան նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու ՄԳԻՄՈ-ի ռեկտոր Անատոլի Տոլկունովը:




























