Մոսկվայում Բոլոտնայա հրապարակում անկարգությունների գործով անցնող անձանց մարտի 29-ին անվանել են անկարգությունների ուղղակի կազմակերպիչներ: Վրացի քաղաքական գորշիչ Գիվի Թարգամաձեն ու ռուսաստանցի ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովը, Լեոնիդ Ռազվոզժաեւն ու Կոնստանտին Լեբեդեւը, քննության տվյալներով, կազմակերպել էին 2012թ. մայիսի 6-ի անկարգությունները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Թարգամաձեն, Ռազվոզժաեւը, Ուդալցովն ու Լեբեդեւը քննությամբ չպարզված այլ անձանց հետ զանգվածային անկարգություններ են կազմակերպել»,- ասել է քննիչը բասմանյան դատարանում, որտեղ քննարկվումէ Լեոնիդ Ռազվոզժաեւի կալանքի հարցը: Նա նշել է նաեւ, որ քննության ընթացքում հարկավոր է ստուգել այլ դրվագներով այդ անձանց մեղսակցությունը:
Նշենք, որ ընդդիմադիրների գործունեությամբ Քննչական կոմիտեն սկսեց հետաքրքրվել NTV հեռուստաալիքով «Բողոքի անատոմիա-2» ֆիլմի ցուցադրումից հետո: Ֆիլմի հեղինակների պնդմամբ, ընդդիմության առաջնորդները պատրաստվում էին ուժով գրավել իշխանությունը Ռուսաստանում` արտերկրից ստացած գումարներով:




























