Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, արեւելյան շրջաններում` ամպամածություն եւ մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կիրակի ցերեկն աստիճանաբար կբարձրանա:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայարքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը` +15+17 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` 0-5, ցերեկը` +6+11,

Կոտայքում` գիշերը` 0-5, ցերեկը` +6+11,

Գեղարքունիքում` գիշերը` 0-5, ցերեկը` +6+11,

Լոռիում` գիշերը` +1+5, ցերեկը` +5+10,

Տավուշում` գիշերը` +1+6, ցերեկը` +7+12, 

Արագածոտնի լեռներում` գիշերը` 0-5, ցերեկը` +6+11, 

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +2+5, ցերեկը` +12+15, 

Արարատում` գիշերը` +3+6, ցերեկը` +14+17,

Արմավիրում` գիշերը` +3+6, ցերեկը` +14+17,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` 0-5, ցերեկը` +6+11, 

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +3+6, ցերեկը` +14+17, 

Սյունիքի հովիտներում` գիշերը` +5+10, ցերեկը` +10+14, 

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +1+5, ցերեկը` +5+10, 

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +2+7, ցերեկը` +8+13: