«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 29-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 417,35 դրամ; Երեկվա համեմատ դոլարի փոխարժեքը նվազել է 0,36%-ով կամ 1.50 կետով: Հայաստանի ֆինանսական շուկայի համար սա զգալի անկում է: Ամենայն հավանականությամբ՝ դրամի վրա դրական է անդրադարձել Կիպրոսում իրավիճակի որոշ կայունացումը, հատկապես բանկերի վճարունակության աստիճանի բարձրացումը, կանխիկի դեֆիցիտի վերացումը:
Բորսայում այսօր վաճառվել է 3.9 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 415-416 դրամ: Դոլար կարելի է ձեռք բերել 419 դրամով:
Forex միջազգային շուկայում եվրոն սակարկվում է 1.2828 դոլարի մակարդակին մոտ: Վերջին տվյալներով՝ եվրոն ամրապնդվում է դոլարի ու բրիտանական ֆունտի նկատմամբ, սակայն թուլանում է ճապոնական իենի նկատմամբ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.0834 ռուբլի: Դոլարը զգալի թանկացել է ռուբլու նկատմամբ, առաջին անգամ վերջին 1 ամսում գերազանցելով 1.31 ռուբլու մակարդակը:




























