Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական»  (CHP) կուսակցության առաջնորդը, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կենտրոնական գրասենյակը եւ մի շարք թուրք քաղաքապետեր Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին են հանձնել Սուրբ Զատիկի կապակցությամբ հայերին ուղղված շնորհավորանքներ։

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի հայ քաղաքացիներին ուղղված իր շնորհավորանքի մեջ ասել է. «Շնորհավորում եմ մեր հայ քաղաքացիներին Սուրբ Զատիկի կապակցությամբ, ցանկանում, որ այս տոնն իրենց, իրենց ընտանիքներին եւ մեր երկրին խաղաղություն եւ կայունություն բերի»։

Սուրբ Զատիկի կապացկությամբ «Ակոս» պարբերականի միջոցով հայերենով շնորհավորել են  «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության գլխավոր գրասենյակից։

Շնորհավորանքներ են ստացվել նաեւ Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլից, Բաքըրքյոյի քաղաքապետ Աթեշ Ունալ Էրզենից, Բեշիքթաշի քաղաքապետ Իսմաիլ Ունալից, Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշից, Բաղլարի քաղաքապետ Յուքսել Բարանից, Ուրֆայի Ջեյլանփընարի քաղաքապետ Իսմաիլ Արսլանից եւ Սիիրթի (Սղերթ) քաղաքապետ Սելիմ Սադաքից։