Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կողմ է ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմի խստացմանը, հաղորդում է  «НТВ»-ն:

Սոբյանինը հայտարարել է, որ պաշտպանում է վիզային ռեժիմի խստացման գաղափարը Ռուսատասնի հարեւան ասիական երկրների հետ: «Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե նրանք գային արտասհմանյան անձանագրերով, վիզաներով, ավելի շատ կլարգուկանոն կլիներ»,-հայատարարել է նա:

Սոբյանինը հիշեցերել է,որ հիմա «մարդը գալիս է ինչ- որ միգրացիոն քարտով, որն անգամ փաստաթուղթ չի հանդիսանում եւ հեշտությամբ հնարավոր է կեղծել:

Ըստ քաղաքապետի` փորձագետների գնահատականներով, ներկայումս Մոսկվայում աշխատում է  մոտ  400 հազար միգրանտ, իսկ քվոտաները երկու անգամ պակաս են: «Տարբեր գնահատականներով` 150- 200 հազարն ապօրինի միգրանտներ են: Մենք նրանց մասին չգիտենք, նրանք գործատուների կողմից գրանցված չեն,  եւ այստեղ, իհարկե, պետք է կարգուկանոն մտցնել»-ասել է նա: