Ավարտվել են գրիպի համաճարակի պատճառով երկարաձգված գարնանային արձակուրդները: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա նշել է, որ հանրապետության բոլոր դպրոցներում ուսումնական տարին շարունակվելու է ապրիլի 2-ից: «Մաղթում եմ առողջություն եւ բարձր առաջադիմություն»,- գրել է ԿԳ նախարարը: