Երկրում թռչունների բազմացման հետ կապված իրավիճակը միանշանակ չի կարելի գնահատել: Մենք սովորաբար ոչ միայն անտառային, այլ ջրային տարածքների մոնտորինգ ենք անցկացնում, մասնավորապես, հետեւում ենք Սեւանա լճի վիճակին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Հայաստանում թռչունների պահպանության միության» փոխտնօրեն Լյուբա Բալյանը:

«Քանի որ վերջին տարիների ընթացքում Սեւանի մակարդակը բարձրացել է մոտ 1,5 մետր,  դրա արդյունքում մեզ մոտ բավականին դրական զրագացումներ կան  թռչունների բազմացման առումով»,-նշեց Լյուբա Բալյանը` նկատելով, որ բույն են դնում սպիտակ եւ շիկակարմիր ձկնկուլներ, այլ թռչնատեսակներ: «Դրանք տեսակներ են, որոնք ավելի քան 30 տարի բույն չէին դնում: Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետ ֆաունան աստիճանաբար վերականգնվում է»,-նշեց Բալյանը: