Ապրիլի 1-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղեկացրել են «1-03» ծառայության աշխատակիցներին:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 65 ST 762 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «1-03» ծառայության աշխատակիցները` վարորդ` 31-ամյա Էդգար Աղաբաբյանին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, այնուհետեւ` Երեւանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստացած ծանր մարմնական վնասվածքներից մահացել է: